Մի քաղաք էլ ջնջեցի ցուցակից…

Մոտավորապես 370կմ ճանապարհ, լավ մարդկանցով լի ավտոբուս, ոգևորություն և ծիծաղ, բնության անսահմանություն և գեղեցկություն.էլ ի՞նչ է պետք հավես ճամփորդություն ունենալու համար: 5 օր է, ինչ հետ եմ վերադարձել, բայց դեռ մտովի այնտեղ եմ, չեմ կարողանում հետ գալ իրականություն: Էնքան էմոցիա, զգացողություն, ինչքան ապրեցի այնտեղ, ոչ մի բանի հետ չեմ կարող նմանեցնել: Մի ցուցակ ունեմ շատ-շատ... Continue Reading →

Աշխարհագրությունը որպես իմ ընտրություն

3 տարի առաջ հենց այս օրերն էին, երբ առաջին անգամ ոտք դրեցի կրթահամալիր, մասնակցեցի Մուտք ճամբարին և կազմեցի իմ անհատական ուսումնական պլանը: Նախասիրություններս շատ-շատ էին ու ես փորձում էի գտնել ինքս ինձ, իսկ կրթահամալիրը տալիս էր այդ հնարավորությունը: Էնքան հետաքրքիր առարկաներով էի լցրել ուսումնական պլանս՝ լուսանկարչություն, իսպաներեն, աշխարհագրություն: Նույնիսկ ափսոսում էի, որ ավելին չեմ կարող... Continue Reading →

Կարողությունների իմ ճամփորդական ստուգատեսը

«Աշխարհը գիրք է, և ովքեր չեն ճանապարհորդում, կարդում են գրքի միայն առաջին էջը».Ագուստին Հիփփո Բոլորս ունենք այդպիսի մի գիրք, որը կարդալով հասկանում ենք մեր ոգեշնչման աղբյուրը, մեր տարերքը: Մեկի գիրքը նվիրված է երաժշտությանը , մյուսինը՝ գրականությանը, մեկ ուրիշինը՝ մաթեմատիկային, իսկ իմը՝ ճամփորդություններին: Դեռ 5-րդ դասարանում, երբ սկսեցինք ուսումնասիրել բնագիտություն առարկան, ամեն մի դասը նվիրված էր... Continue Reading →

Բլոգների դիտարկում

8-րդ դասարանների Ելքի նախագծի շրջանակներում, ես և Մարգարիտա Կարախանյանը կատարել ենք բլոգների ուսումնասիրություն, ըստ որի ուսումնասիրել ենք 8(1) դասարանի բլոգները, առանձնացրել դրանք մի քանի ուղղություններով. Թիլա Փամբուքյանը կատարել է շատ աշխատանքներ տարբեր առարկաներից, ինչպես նաև ունի ընտանեկան նախագծեր՝ Պատրաստվում ենք Զատիկին , Խոհանոցային աշխատանք                         ... Continue Reading →

Ժողովրդագրական խնդիրները և պանդեմիան

Այսօր համամոլորակային հիմնախնդիրներն ուղեկցում են մեզ ամեն քայլին: Մարդկության համար ամենահրատապ խնդիրներից է ժողովրդագրական հիմնախնդիրների լուծումը: Ինչու՞մ է դա կայանում: Համաշխարհային ժողովրդագրական հիմնախնդիրը բաղկացած է 3 մասից:  Զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը (աֆրիկյան, ասիական և լատինաամերիկյան որոշ երկրները ավելի ու ավելի քիչ են կարողանում իրենց բնակչությանը տրամադրել անհրաժեշտ սնունդ, նյութական հարստություն,... Continue Reading →

Կալանավայրից… Անհատական ուսումնական պլան

Վստահ եմ, որ բոլորս այս օրերին փակված ենք տներում և փորձում ենք մեր օրը լցնել տարբեր հետաքրքիր զբաղմունքներով: Կորոնավիրուսը շատ մեծ ազդեցություն թողեց մեր կյանքի վրա, փոխվեցին մեր նպատակներն ու անելիքները, մարդիկ սկսեցին այլ կերպ նայել կյանքին: Շատ մարդկանց կարծիքներ եմ լսել և կարդացել այս օրերի ընթացքում և բոլոր-բոլորի տեսակետի հիմքում ընկած էր այն, որ... Continue Reading →

Ադրիատիկի մարգարիտը

Երևի թե 10 տարի արդեն անցել է, ինչ ես եղել եմ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում: Հիշում եմ, թե ինչքան տպավորված էի՝ Ադրիատիկ ծովը իր ամբողջ հմայքով, միջերկրածովային ճարտարապետությունը, ուրախ մարդիկ և իհարկե ամենակարևորներից՝ շատ համեղ խոհանոցը: Եթե դու չես եղել այնտեղ առաջարկում եմ գնանք և միասին բացահայտենք՝ դու Բուդվան նորովի, իսկ ես համեմատություններով: Դե ի՞նչ, համաձա՞յն... Continue Reading →

Վիրու՞ս, թե՞ կենսաբանական զենք

Կորոնա վիրուսի տարածումը շարունակում է մնալ աշխարհի համար 1 արդի թեման: 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել են Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Coronavirus- ը պաթոգեն է, որը կարող է ազդել ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների շնչառական, մարսողական և նյարդային համակարգի վրա: Չինական տարբերակը կարողանում է փոխանցվել անձից անձ: Չինաստանում... Continue Reading →

Նամակ 2020-ին

Ողջու՛յն, 2020 թվակա՛ն, ես քեզ արդեն անհամբեր սպասում եմ: 2019 թվականը լի էր բազմաթիվ իրադարձություններով՝ հաջողություններով ու ձեռքբերումներով, հետաքրքիր վայրեր բացահայտելով, նոր մարդկանցով: Դրա հետ մեկտեղ այս տարին ինձ համար շատ ծանր է եղել՝ երևի թե այս տարի եմ հասկացել, որ կյանքը չի կարող լինել միշտ ուրախ ու վառ զգացողություններով լի, լավն ու վատը միշտ... Continue Reading →

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑