ძლიერი მეგობრობა, რომელსაც არ აქვს ლიმიტები

Լավագույնն այն ընկերությունն է, որը չի ճանաչում ո՛չ սահման, ո՛չ ազգություն

Ուսումնական տարին չսկսած, ես արդեն անհամբեր սպասում էի, թե, երբ է գալու գարունը՝ մարտի այս վերջին օրերը, որպեսզի մենք մեկնենք իմ ամենասպասելի ճամփորդությանը: Թբիլիսիի 98-րդ դպրոց ես այցելում էի արդեն 2-րդ անգամ, բայց այս անգամ զգացողույունները ու սպասելիքները անհամեմատ ուրիշ էին: Թբիլիսի մտնելուն պես ես հայացքով փնտրում էի ինձ արդեն ծանոթ դպրոցը: Իսկ, երբ հասանք, մեզ դիմավորեցին մեծ ոգևորությամբ և հայկական երգ ու պարով: Հենց այդ վայրկյանից, նրանցից եկած ջերմությունն ու մտերմությունը պարուրեց մեզ: Ճանապարհը երկար էր, բայց այն մեզ չհոգնեցրեց, ընդհակառակը՝ մենք վայրկյաններն էինք հաշվում, որ արագ տեղավորվենք ու դուրս գանք զբոսնելու հին Թբիլիսիով: Ու հենց այդ պահին, մենք առաջին անգամ հանդիպեցինք ու ծանոթացանք մեր նոր ընկերների հետ և մեզանից ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ նոր ծանոթությունը կարող է վերածվել իսկական ընկերության: Ամեն ինչ սպասվածից էլ լավ էր: Մեր ամեն օրն այնքան հագեցած էր, որ մեզ թվում էր, թե ամեն բան հասցրել ենք,բայց միևնույն ժամանակ ոչինչ չենք հասցրել, օրը չէր հերիքում: Առավոտյան նախաճաշ, այնուհետև դասեր, երեկոյան զբոսանքներ, քաղաքի նոր անկյունների բացահայտումներ, գիշերային արկածներ և բուռն քննարկումներ, որոնք ուղեկցվում էին աշխարհի երեսին ամենաջերմ ու հետաքրքիր ընկերությամբ: Շատ հետաքրքիր էր այն փաստը, որ մենք տարբեր մշակույթներ կրողներ էինք, սակայն այնքան արագ էինք հասկանում միմյանց, որ կարծես երկար ժամանակ էիք ճանաչում էինք իրար: Ի տարբերություն անցած տարվա, երբ ես շեշտը դրել էի քաղաքի բացահայտման վրա, այս տարի իմ հետաքրքրության թիրախն էին իմ նոր ընկերները: Ու ես ամեն վարկյան փորձում էի բացահայտել նրանց: Անընդհատ մտքերի փոխանակում էինք անում, շատ բաներ ես իրենցից սովորեցի, ինչպես նաև իրենց սովորեցրեցի: Մենք պահը բաց չէինք թողնում, ամենահետաքրքիր վարկայնները անմահացնելու:

Հայաստանից դատարկաձեռն չէինք գնացել, ազգային նշանակությամբ մի փոքրիկ նվեր էի տարել, որը բաժին հասավ այն մեկին, ում հետ ամենաշատն էի մտերմացել: Ու ես այնքան ուրախ էի, որ նա շատ հավանեց իմ նվերը: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ նոր ընկերներին՝ Հովհաննեսին, Լևոնին և Գեորգիին, ովքեր այս 5 օրվա ընթացքում առանց մի վայրկյան տրտնջալու, ուղեկցում և ժամանակ էին անցկացնում մեր հետ, ինչպես նաև աշակերտական խորհրդի նախագահ Լուկա Կհուտշիշվիլիին, ով շատ ինֆորմացիա տվեց մեզ: Այժմ մենք վերադարձել ենք ու անհամբեր սպասում ենք իրենց այցին մեզ մոտ: Ու ես խոսք եմ տալիս, որ նրանց համար Երևանում նույնքան հետաքրքիր կլինի, որքան մեր օրերը իրենք հետաքրքիր դարձրին Թբիլիսիում:

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑